Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ tert.am tert.am

time
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների լայնածավալ փոխանակումը, որը նախապատրաստվում է ԱՄՆ-ի մասնակցությամբ, տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եռակողմ հանդիպման նպատակն առաջին հերթին այն պարզելն էր, թե արդյոք մեզ կհաջողվի մարդասիրական նպատակներով կազմակերպել ռազմագերիների լայնածավալ փոխանակում, որը տեղի կունենա շատ շուտով՝ տոներից առաջ, և կդառնա ամենախոշորը պատերազմի ողջ պատմության ընթացքում։

Հազարավոր մարդիկ կկարողանան վերադառնալ տուն՝ իրենց ընտանիքների մոտ, ինչը հսկայական նշանակություն ունի»,- ասել է նա Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դյոպֆների փոդքասթում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test