Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընդդիմությունը չի ուզում խաղաղության պայմանագիր, որովհետև իրենք հարցին նայում են Մոսկվայի աչքերով. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ընդդիմությունը չի ուզում խաղաղության պայմանագիր, որովհետև իրենք հարցին նայում են Մոսկվայի աչքերով. տեսանյութ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը չի հասկանում, թե ինչ է տալիս Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը:

«Շատ երկրներ անգամ չունեն Անկախության հռչակագիր, և ի՞նչ»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ Ադրբեջանն իրականում չի ուզում, որ մեր Սահմանադրությունը փոխվի, որովհետև չեն ուզում խաղաղության պայմանագիրը ստորագրվի. «Մեր ընդդիմությունն էլ չի ուզում խաղաղության պայմանագիր, որովհետև իրենք հարցին նայում են Մոսկվայի աչքերով: Մոսկվան չի ուզում, որ ՀՀ-ն կառուցի խաղաղություն Ադրբեջանի հետ և մեծացնի հարաբերությունները Արևմուտքի հետ: Թե ով է ՀՀ-ի ղեկավարը, Մոսկվայի համար էական չէ, կարևորը՝ այս բաները չանի»:

Իոաննիսյանը միաժամանակ նկատում է՝ Սահմանադրության հետ կապված բովանդակային քննադատությունները կորում են անադեկվատ քննադատությունների ֆոնին:

Անդրադառնալով նոր Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներից մեկին՝ ՀՀ քաղաքացիությունից զրկելուն, որն առավել քննադատվող դրույթներից է, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը նկատում է՝ խոսքը ի ծնե ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդկանց մասին չէ. նրանց ոչ մեկը չի կարող զրկել քաղաքացիությունից:

Իոաննիսյանը նաև չի հասկանում, թե ինչու է եկեղեցու մասին դրույթը ներառվում Սահմանադրության մեջ. «Առհասարակ չեմ հասկանում եկեղեցու մասին դրույթը Սահմանադրության մեջ, դա ոչինչ չտվող հոդված է, միևնույն է կարգավորվում է օրենքով»:

Կլինի՞ հանրաքվե, թե՞ ոչ՝ վերջինս չի կանխագուշակում, սակայն կարծում է, որ ընդդիմությունն ուզում է՝ արտահերթ ընտրություններ լինեն, քանի որ մտածում են՝ ՌԴ-ն նորից կխառնվի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test