168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի նախկին գլխավոր տնօրեն և գիտական տնօրեն Անդրեյ Կորտունովն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, դրա նշանակությունը համաշխարհային քաղաքականության համար, կողմերի դիրքորոշումները և համատեղ հայտարարության հիմնական դրույթները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր ՄԱԿ-ի բարեփոխման հեռանկարներին, էներգետիկ անվտանգությանը, միջուկային զենքի և զինաթափման հարցերին, ինչպես նաև միջազգային անվտանգության համակարգի ապագային։
Բացի այդ, քննարկվել են միջազգային իրավունքի և միջազգային կառույցների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի դերը, միջազգային արդարադատության հարցերի վերաբերյալ աշխարհի առաջատար տերությունների դիրքորոշումները և գոյություն ունեցող աշխարհակարգում հնարավոր փոփոխությունները։
Առանձին ուշադրություն է դարձվել ռուս-ուկրաինական հակամարտությանը, դրա քաղաքական կարգավորման հեռանկարներին, իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների ազդեցությանը բանակցային գործընթացի վրա։
Քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը, հետագա սրման հեռանկարները, դիվանագիտական կարգավորման հնարավորությունները և իրավիճակի զարգացման հետևանքները տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար։
Հաղորդման զգալի մասը նվիրված է եղել հայ-ռուսական հարաբերություններին։ Անդրադարձ է կատարվել երկկողմ երկխոսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և համագործակցության հեռանկարներին։
Բացի այդ, քննարկվել են Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա այցերը Ռուսաստան, ռուսական ղեկավարության հետ նրա հանդիպումների հնարավոր օրակարգը և այն արդյունքները, որոնք կարելի է ակնկալել բարձր մակարդակի առաջիկա շփումներից։
Վերջում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցերին, հիմնական միջազգային ուժային կենտրոնների հետ հարաբերություններին, ինչպես նաև թյուրքական աշխարհի երկրների հետ շփումների ակտիվացմանը։
Քննարկվել է, թե ինչ հնարավորություններ և մարտահրավերներ կարող է Հայաստանի համար առաջացնել թյուրքական պետությունների հետ մերձեցումը, և ինչպես դա կարող է անդրադառնալ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության ու ավանդական գործընկերների հետ հարաբերությունների վրա։
Հայկ Դերզյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test